Nokia 125 և Nokia 150 հեռախոսները կարժենան $24 և $29

Ամսաթիվ

HMD Global ընկերությունը, որը տնօրինում է Nokia ապրանքանիշին, ներկայացրեց Nokia 125 և Nokia 150 հեռախոսները: Այս հեռախոսներն ունեն 2.4 դյույմանոց QVGA էկրան և մեծ ու հարմարավետ ֆիզիկական կոճակներ: 


Հեռախոսներն ունեն 4ՄԲ օպերատիվ և 4ՄԲ ներքին հիշողություն, ինչը բավականացնում է 2000 կոնտակտ և 500 SMS պահելու համար: Հեռախոսներն աշխատում են Series 30+ ֆիրմային պլատֆորմով:


Հեռախոսներն ունեն 2 SIM քարտ տեղադրելու հնարավորություն, 3.5մմ ականջակալի ու micro-USB բնիկներ, LED լամպ հետևի մասում և FM ռադիո, որը լսելու համար պետք չի օգտագործել ականջակալները որպես ընդունիչ:


Nokia 150 հեռախոսը 125-ի համեմատ ունի նաև mp3 նվագարկիչ, Bluetooth մոդուլ, VGA տեսախցիկ և մինչև 32ԳԲ հիշողության քարտի հնարավորություն:


Հեռախոսների մարտկոցները 1020 մԱ/ժ են, ինչը բավականացնում է 19.4 ժամ խոսելու և 23 օր standby ռեժիմի համար: 


Հեռախոսներում բնականաբար առկա է նաև հայտնի օձի խաղը: Հեռախոսները հասանելի են լինելու մի քանի գույներով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն