Xiaomi-ն սկսել է արտադրել 92° կոր էկրանով ֆիթնես ժամացույցներ

Ամսաթիվ

Xiaomi-ին պատկանող Huami ընկերությունը Indiegogo-ով տվյալ պահին քռաուդֆանդինգով գումար է հավաքում, որպեսզի թողարկի կոր էկրանով նոր Amazfit X ֆիթնես ժամացույցները: 


Նշեմ, որ մի քանի օրում արդեն հավաքվել ավելի քան 1 մլն դոլար և Huami-ն արդեն անցել է արտադրական փուլին: Ժամացույցների առաքումները կսկսվեն այս տարվա օգոստոսին:


Այս նոր ժամացույցներն ունեն 2.07 դյույմանոց AMOLED կոր էկրան՝ 640 × 206 թողունակությամբ (326ppi): 


Ինչպես Amazfit-ի մյուս ժամացույցներում, այստեղ նույնպես հասանելի են բազմազան ցիֆերբլատներ, որոն էկրանի վրա ցուցադրում են եղանակը, ժամը, սրտի աշխատանքը, հեռախոսի հավելվածների ցանուցումները, բաց թողնված զանգերը և այլ ինֆորմացիա: 


Amazfit X ժամացույցներն ունեն ներդրված GPS և NFC մոդուլներ: Այս ժամացույցներով հնարավոր է հետևել սրտի աշխատանքին և քնի որակին: 


Հնարավորություն կա նաև չափել արյան մեջ թթվածնի քանակությունը: Ժամացույցի մեջ կա նաև ֆիզիկական ակտիվությանը հետևելու 9 ռեժիմներ:


Ժամացույցները ջրակայուն են, ինչը թույլ է տալիս հետևել նաև լողի ակտիվությանը: 


Amazfit X ժամացույցները լիցքավորելուց հետո աշխատում են 7 օր: Լիցքավորվում են մագնիսական հատուկ լիցքավորիչով:


Indiegogo-ում նախապես պատվիրելու դեպքում ժամացույցի նվազագույն արժեքը 160$ է:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն