Google Lens-ով կարող եք նկարել ձեռագիր տեքստը և այն պատճենահանել միանգամից համակարգչի մեջ

Ամսաթիվ

Google ընկերությունը թարմացրել է օբյեկտների և տեքստերի ճանաչման իր Lens ծառայությունը: Այսուհետ Android և iOS հեռախոսներով կարող եք նկարել ձեռագիր տեքստը և այն պատճենահանել համակարգչի մեջ: iOS համակարգում Google Lens ծառայությունից հնարավոր է օգտվել Google հավելվածում (Lens-ի նշանը գտնվում է որոնման դաշտի կողքը) կամ Google Photos հավելվածում: Android համակարգում Google Lens-ը հասանելի է նաև առանձին հավելվածի տեսքով:


Google Lens-ի պատճենահանած տեքստը համակարգչում տեղադրելու համար պետք է համակարգչի վրա մուտք գործած լինեք նույն Google պրոֆիլ: Google Lens-ում տեքստը նկարելուց հետո պետք է նշեք անհրաժեշտ հատվածը և ընտերք Copy to Computer տարբերակը:


Google Lens-ում կա ևս մեկ նորարարություն: Այժմ կարող եք նշել տեքստը և լսել դրա աուդիո տարբերակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն