Civilization VI (PC), LEGO NINJAGO (PS4, PC, Xbox) և մի շարք այլ խաղեր դարձել են անվճար

Ամսաթիվ

Epic Games-ը GTA V խաղն անվճար նվիրելուց հետո տվյալ պահին անվճար է դարձրել Civilization VI խաղը PC համակարգիչների համար: 

Ինչ վերաբերում է խաղային կոնսոլներին (PS4, Xbox), ապա LEGO NINJAGO խաղը կարող եք անվճար խաղալ: Այս խաղը հասանելի է նաև Steam-ում PC համակարգիչների համար: 

Steam-ում տվյալ պահին անվճար է նաև Showdown Bandit խաղը:

PC-ի համար Ubisoft-ը նույնպես նվիրում է 2 անվճար խաղեր, որի շնորհիվ կարող եք վիրտուալ ուղևորվել դեպի հին Եգիպտոս և Հունաստան` Assassin's Creed Discovery Tour Ancient Egypt և Assassin's Creed Discovery Tour Ancient Greece.

Apple TV-ի օգտատերերի համար տվյալ պահին անվճար է դարձել Beat Sports խաղերի հավաքածուն:

Apple/iOS սարքերի վրա տվյալ պահին անվճար են Peppa Pig: Golden Boots (Android, iOS) և Pako 2 (iOS, Android) խաղերը:

Վերջում նշեմ, որ այս խաղերը կարող եք ձեռք բերելու դեպքում կարող եք հետագայում նույնպես անվճար խաղալ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն