Mafia խաղի թարմացված տարբերակներն արդեն հասանելի են PC, PlayStation և Xbox համակարգերի համար

Ամսաթիվ

Ինչպես ավելի վաղ խոստացվել էր, 2K Games խաղային ստուդիան ներկայացրեց Mafia խաղի թարմացված տարբերակների մասին ավելի մանրամասն տվյալներ: Այսպիսով թողարկվել են 3 ռեմեյքեր, որոնցից յուրաքանչյուրի անվանը կցվել է Definitive Edition բառը, իսկ այս 3 խաղերը միասին կոչվում են Mafia Trilogy: 



Հնարավորություն կա պաղերը ձեռք բերել ինչպես առանձին, այնպես էլ մի փաթեթով:



Mafia 2 և Mafia 3 Definitive Edition խաղերի թվային տարբերակներն արդեն հասանելի են PlayStation 4 և Xbox One խաղային կոնսոլների համար, ինչպես նաև PC համակարգիչների Steam խանութում (հետագայում կհայտնվեն նաև Epic Games-ում և Google Stadia-ում): 


Իսկ ահա խաղի առաջին տարբերակի ռեմեյքը հասանելի կլինի օգոստոսի 28-ին: Mafia Trilogy խաղերի ֆիզիկական տարբերակը նույնպես հասանելի կլինի օգոստոսի 28-ին:



Mafia 2 և Mafia 3 Definitive Edition խաղերում օրիգինալի համեմատ թարմացվել է խաղային գրաֆիկան (4K/HDR): Այս խաղերում ներառված են նախկինում թողարկված բոլոր հավելումները (DLC):



Իսկ ահա Mafia 1 խաղում գրաֆիկայի թարմացումից բացի ավելացել են նոր հանձնարարություններ, խոսակցություններ, սցենաներ և այլն:



Նրանք, ովքեր նախկինում Steam-ից ձեռք են բերել Mafia 2 խաղի օրիգինալ տարբերակը, ապա անվճար կստանան նաև այս խաղի Definitive Edition-ը: 


Նույնը վերաբերում է նաև Mafia 3-ին: Այն PlayStation, Xbox և PC տարբերակների վրա անվճար կստանան նախորդ տարբերակների տերերը:

Mafia Definitive Edition (PS4, Xbox, Steam)
Mafia II Definitive Edition (PS4, Xbox, Steam)
Mafia III Definitive Edition (PS4, Xbox, Steam)
Mafia Trilogy (PS4, Xbox, Steam)

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն