Epic Games-ն անվճար նվիրում է GTA V Premium Edition խաղը: Շտապեք ներբեռնել

Ամսաթիվ

Epic Games-ը յուրաքանչյուր շաբաթ նվիրում է մեկ կամ երկու PC համակարգչային խաղեր, որոնք հիմնականում հայտնի խաղեր են լինում: Ընդ որում մեկ շաբաթ առաջ արդեն հայտնի է լինում, թե ինչ խաղ է նվիրվելու մյուս շաբաթ: 



Այս անգամ Epic Games-ն իր կայքում թաքցրել էր գալիք անվճար խաղի մասին ինֆորմացիան և փոխարենը ցուցադրում էր հետհաշվարկ: 


Հետհաշվարկը լրանալուց հետո պարզ դարձավ, որ այս շաբաթվա անվճար խաղը GTA V Premium Edition խաղն է, որը Ձեր գրադարանում ավելացնելուց հետո կարող եք անվերջ անվճար խաղալ: Խաղը անվճար կարող եք ավելացնել Ձեր գրադարանում մինչև ս.թ. մայիսի 21-ը: Նշեմ, որ Premium Edition-ը ներառում է նաև խաղի օնլայն անվճար տարբերակը:



Նշեմ, որ հետհաշվարկը լրանալու պահից սկսած Epic Games-ի սերվերները մի քանի ժամով շարքից դուրս եկան, որովհետև մեծ թվով օգտատերեր միաժամանակ բացեցին EpicGames-ի կայքը:



Տվյալ պահին ևս կան տեխնիկական խնդիրներ, սակայն շուտով կկարգավորվեն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն