Microsoft-ը պաշտոնապես թողարկեց նոր Windows Terminal-ը

Ամսաթիվ

Մոտ մեկ տարի առաջ Microsoft-ը ներկայացրեց Windows Terminal-ը և ահա օրեր առաջ Microsoft Build 2020 միջոցառման ժամանակ (այս տարի օնլայն է տեղի ունենում) կայացավ այս ծրագրի պաշտոնական մեկնարկը:


Մինչ այժմ ծրագիրը գտնվում էր փորձնական փուլում: Սա բազմապատուհան Terminal է, որտեղ միացված են PowerShell, Cmd և Windows Subsystem for Linux (WSL) գործիքները:


Windows Terminal-ի կարգավորումներով հնարավոր է փոխել յուրաքանչյուր գործիքի արտաքին տեսքը՝ հետևի ֆոնը, ֆոնտերը և այլն: Windows Terminal-ում հնարավոր է գրել նաև էմոջիներ, իսկ տեքստի ռենդեռինգը կատարվում է GPU-ի մակարդակով (ապարատային):


Windows Terminal-ի առաջին տարբերակի համարը 1.0.1401.0 է և այն հասանելի է Microsoft Store-ում: Նշեմ, որ Windows Terminal-ը բաց ծրագրային կոդով է, որի կոդերը հասանելի են GitHub-ում: Windows Terminal ծրագիրը կթարմացվի ամեն ամիս:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն