Epic Games Store-ն արդեն յուրաքանչյուրին նվիրել է մոտ 2200 դոլարի խաղ

Ամսաթիվ


2018 թվականի տարեվերջին ամերիկյան Epic Games խաղային ընկերությունը թողարկեց խաղերի իր սեփական օնլայն խանութը և Steam-ի հետ մրցակցության մեջ մտնելու համար սկսեց անվճար նվիրել տարբեր խաղեր, որոնց մեծ մասը հայտնի և թանկ խաղեր են: Նախորդ շաբաթ Epic Games-ը անվճար նվիրել երևի թե ամենահայտնի խաղը՝ GTA V-ը և դա ստիպեց լրագրողներին հաշվել, թե ինչքան գումարի խաղ է այս ընթացքում նվիրել Epic Games-ը:


Այսպիսով Epic Games Store-ը մեկնարկից մինչ այժմ նվիրել է 100-ից ավել խաղ, որոնց գումարային արժեքը մոտավոր կազմում է 2200 դոլար: Նշեմ, որ սկզբնական շրջանում երկու շաբաթը մեկ էին թարմացվում անվճար խաղերը, իսկ հետագայում դարձավ շաբաթը մեկ: Այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ խաղերը ակցիայի շրջանակում ձեռք բերելու դեպքում կցվում են Ձեր Epic Games-ի պրոֆիլին և հետագայում նույնպես հնարավոր է լինում անվճար խաղալ:


Այսինքն, եթե նույնիսկ տվյալ պահին համակարգիչ չունեք կամ ցանկություն չունեք խաղալու, ապա կարող եք խաղերն անվճար ձեռք բերել և հետագայում խաղալ: Տվյալ պահին Epic Games-ում անվճար է Civilization VI խաղը:


Epic Games ընկերությունը հայտնի է իր Fortnite խաղով և խաղեր ստեղծելու համար նախատեսված Unreal խաղային շարժիչով, որը նույնպես անվճար է:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն