Xiaomi-ն ներկայացրեց MIUI 12 համակարգը և այն առաջինը ստացող սմարթֆոնների ցանկը

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց MIUI 12 օպերացիոն համակարգի գլոբալ տարբերակը: Հիշեցնեմ, որ ավելի վաղ Xiaomi-ն ներկայացրել էր այս համակարգի փորձնական տարբերակը չինական շուկայի համար:



Այս նոր օպերացիոն համակարգում կատարվել են մի շարք վիզուալ փոփոխություններ, բարելավվել են անվտանգությանը վերաբերող գործառույթները, թարմացվել են ֆիրմային ծրագրերը, բարելավվել է սև թեմայի ինտեգրացիան ֆիրմային և այլ հավելվածներում:






MIUI 12 օպերացիոն համակարգը հիմնված է Android 10-ի վրա և այստեղ ներառված են նաև Android 10-ի մի շարք նոր գործառույթներ: Հնարավորություն կա տեսնել և փակել այն ծրագրերը, որոնք տվյալ պահին օգտագործում են տեսախցիկը կամ GPS-ը:


MIUI 12-ում ավելացել է նաև մարտկոցի լիցքը խնայելու նոր Ultra ռեժիմ:



MIUI 12-ում անիմացիաներն ու ինտերֆեյսները նմանեցվել են iOS-ին: 



MIUI 12-ում ավելացել են բարձր որակի անիմացիոն wallpaper-ներ:



Տվյալ պահին պլանավորվում է MIUI 12-ի թարմացումն ապահովել 47 սմարթֆոնների վրա: Թարմացումը տեղի կունենա երկու փուլով և կմեկնարկի հունիսին:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն