«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
iOS համակարգում հայտնաբերվել է բացթողում, որի միջոցով հնարավոր է գողանալ տվյալներ

iOS համակարգում հայտնաբերվել է բացթողում, որի միջոցով հնարավոր է գողանալ տվյալներ



Apple iOS համակարգում հայտնաբերվել է կրիտիկական բացթողում: Այն թույլ է տալիս ֆոնային ռեժիմում բացված հավելվածներին ստանալ էկրանի հպումների մասին ինֆորմացիա և ուղարկել այլ մարդկանց: Նույնիսկ հաջողվել է iOS-ի համար ստեղծված առաջին կեյլոգերը տեղադրել App Store-ում: Կեյլոգերը կարող է իրենից ներկայացնել սովորական խաղ կամ ծրագիր, որը բացելով փաստացի կակտիվացնեք այն: Այնուհետև այլ ծրագրեր աշխատացնելու դեպքում թաքնված կեյլոգերը կծալվի և կհայտնի բացված ծրագրերի ցանկում (եթե իհարկե անձամբ չեք անջատի այն): Այս բացթողումը բացահայտել են FireEye ընկերության աշխատակիցները: Այն աշխատում է iOS 6-ի և iOS 7-ի բոլոր տարբերակներում՝ ներառյալ վերջերս թողարկված iOS 7.06 համակարգը: FireEye-ում փորձելու նպատակով պարզել են, որ ֆոնային ռեժիմում աշխատող հավելվածները կարելի է օգտագործել օգտատերերի կողմից էկրանի հպումի և ֆիզիկական կոճակների սեղմումների մասին ինֆորմացիա ստանալու համար:


Այս բացթողման միջոցով օրինակ հնարավոր է գողանալ ուրիշների գաղնաբառերը, նամակները և այլն: Apple ընկերությունը պաշտոնապես դեռ չի անդրադարձել այս բացթողմանը և դեռ պարզ չի, թե երբ այն կշտկվի: Մինչ այդ խորհուրդ է տրվում տեղադրել միայն վստահված ընկերությունների կողմից արտադրված հավելվածներ կամ օգտագործելուց հետո անջատել հավելվածները՝ 2 անգամ սեղմելով Home կոճակի վրա:
Thief: Master Thief Edition (2014) PC

Thief: Master Thief Edition (2014) PC



Խաղի պահանջները
✔Օպերացիոն համակարգ: Windows Vista / 7 / 8
✔ Պրոցեսոր: High-Performance Dual Core կամ Quad Core
✔ Օպերատիվ հիշողություն (RAM): 2 Գբ
✔ Վիդեոքարտ: AMD Radeon 4800 series / Nvidia GTS 250
✔ Ազատ ծավալ: 20 Գբ


Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

Շաբաթվա հարցումը: iOS, թե՞ Android

Շաբաթվա հարցումը: iOS, թե՞ Android

Այսուհետ յուրաքանչյուր ուրբաթ կանցկացնենք հարցում՝ տվյալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած նորությունների կամ քննարկվող թեմաների հիման վրա: Այսպիսով այս շաբաթվա հարցումն է՝ iOS, թե՞ Android:



Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Անի Մարտիրոսյանը
Չինացիները 2 օրում ստեղծել են Samsung Galaxy S5-ի կրկնօրինակը

Չինացիները 2 օրում ստեղծել են Samsung Galaxy S5-ի կրկնօրինակը


Դեռևս հայտնի չի, թե ինչքան ժամանակ է պահանջվել Samsung ընկերությանը օրեր առաջ ներկայացված Galaxy S5 սմարթֆոնը ստեղծելու համար, սակայն արդեն հստակ կարող ենք ասել, թե ինչքան ժամանակ է պահանջվել չինական Goophone ընկերության աշխատակիցներին, որպեսզի նրանք թողարկեն Galaxy S5 սմարթֆոնի կրկնօրինակը: Այսպիսով Samsung Galaxy S5-ը ներկայացնելուց ընդամենը 2 օր անց Goophone ընկերությունն արդեն թողարկել է Goophone S5 սմարթֆոնը: Սարքի հիմքում ընկած է 8 միջուկանի MediaTek MT6592 պլատֆորմ, որը աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգո: Օպերատիվ հիշողությունը կազմում է 2 Գբ, իսկ ներքին հիշողությունը՝ 32Գբ: Այս սարքն ունի 5 դյույմանոց էկրան՝ 1920х1080 կետերի թողունակությամբ: Սմարթֆոնի առջևում տեղադրված է 5 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ հետնամասում՝ 13 մեգապիկսելանոց: Goophone S5 սմարթֆոնը հասանելի է մի քանի գունային տարբերակներով (սպիտակ, սև, կապույտ և ոսկեգույն): Այս նոր մոդելը վաճառվում է ընդամենը $300-ով:

3D էֆեկտ՝ երկու գծերի միջոցով (մաս 2)

3D էֆեկտ՝ երկու գծերի միջոցով (մաս 2)



Նախորդ գրառումներում մեկում արդեն գրել էի, որ 3D էֆեկտ կարելի է ստանալ պարզապես դրանց վրա երկու ուղղահայաց գծեր ավելացնելով: Այս անգամ ներկայացնում եմ անիմացիաների երկրորդ շարքը (առաջին մասը կարող եք տեսնել այստեղ):














Google Chrome-ի մեկնարկային էջին փոխարինող լավագույն 10 հավելվածները

Google Chrome-ի մեկնարկային էջին փոխարինող լավագույն 10 հավելվածները



Ինչպես գիտեք, արդեն երկար ժամանակ է Google Chrome ինտերնետ դիտարկիչը փոխել է իր մեկնարկային էջի ինտերֆեյսը: Հաճախակի այցելվող էջերն այժմ ավելի քիչ տարածք են զբաղեցնում այդ ինտերֆեյսի վրա: Փոխված էջի վրա տեղադրվել է Google-ի լոգոն, Google+ սոցիալական ցանցի գործիքներն ու Google-ի որոնման դաշտը: Մինչև բոլորովին վերջերս կար մի հնարք, որի միջոցով հնարավոր էր հետ բերել մեզ ծանոթ ու շատերիս համար ավելի հարմար հին ինտերֆեյսը, որտեղ մեծ չափսերով ցուցադրվում էին միայն հաճախակի այցելվող կայքերը: Սակայն Google Chrome-ի նոր տարբերակում այս հնարքն այլևս չի գործում: Մեզ մնում է կամ համակերպվել Google-ի կողմից առաջարկվող մեկնարկային էջին, կամ էլ փնտրել ալտերնատիվ ճանապարհներ: Այս գրառման մեջ կփորձեմ ներկայացնել Google Chrome-ի մեկնարկային էջին փոխարինող լավագույն հավելվածները

1.Speed Dial  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածին արդեն մի անգամ մանրամասն անդրադարձել եմ բլոգում: Այն հնարավորություն է տալիս ինքնուրույն տեղադրել ցանկացած հասցե մեկնարկային էջի վրա: Հնարավորություն կա նաև ընտրել հետևի նկարը, կայքերի պատկերների չափսերը, ցուցադրվող կայքերի քանակը և այլն:


2.Awesome New Tab Page [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածը արտաքնապես և ֆունկցիոնալ առումով շատ նման է վերևում նշված Speed Dial-ին: Այն իր մեջ ներառում է բազմաթիվ կայքերի հասցեներ, որոնք կարող եք միանգամից օգտագործել, կամ ավելացնել ձեր կայքերը:


3.IOS 7 New Tab Page  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածը տեղադրելուց հետո Chrome-ի մեկնարկային էջը վերացվում է Apple iOS 7 համակարգի ինտերֆեյսի: Նոր կայքեր ավելացնելու կամ հետևի ֆոն ընտրելու համար պետք է սեղմեք ներքևում գտնվող Settings կոճակի վրա: Եղած կայքերը ջնջելու համար մկնիկով սեղմեք և պահեք այդ կայքերը: Կա նաև կայքերի App Store, որտեղից կարող եք էջի վրա տեղադրել հայտնի կայքեր: Մի խոսքով, եթե ծանոթ եք iOS 7-ի ինտերֆեյսին, ապա այս հավելվածն իդեալական կլինի Ձեզ համար:



4.Modern New Tab Page  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածը տեղադրելուց հետո Chrome-ի մեկնարկային էջը վերացվում է Windows 8-ի ինտերֆեյսի: Էջի վրա հեշտությամբ կարող եք ավելացնել նոր կայքեր, փոխել դրանց դասավորությունը և չափսերը: Հնարավորություն կա նաև գրել կայքերի RSS հոսքերի հասցեները և մեկնարկային էջի վրա տեսնել այդ կայքերի վերջին նորությունների վերնագրերը: Օրինակ Armblog-ի դեպքում պետք է գրել այս հոսքը:


5.new metroTab  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Սա նույնպես իրենից ներկայացնում է Windows 8-ի ինտերֆեյսի նման մեկնարկային էջ: RSS հոսքի ֆունկցիան այստեղ նույնպես կա:


6.Currently  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Եթե մեկնարկային էջի վրա ցանկանում եք տեսնել ընթացիկ եղանակն ու ամսաթիվը, ապա տեղադրեք այս հավելվածը: Այս էջի վրա հնարավոր չի տեղադրել կայքերի հասցեներ:


7.Fruumo  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածը մեկնարկային էջի վրա տեղադրում է եղանակի տեսությունը, ժամը և հաճախ այցելվող կայքերի ցանկը: Հավելվածը տեղադրելուց անմիջապես հետո այն պահանջում է թույլատվություն՝ միկրոֆոնը օգտագործելու և ձեր գտնվելու վայրը իմանալու համար: Այս մեկնարկային էջի վրա հնարավոր է միկրոֆոնով ասել ցանկացած կայքի անուն և անմիջապես այցելել: Հնարավոր է նաև կատարել ձայնային որոնում: Եղանակն ավտոմատ որոշվում է Ձեր գտնվելու վայրից կախված: Հավելվածը ներևքի մասում ցուցադրում է նաև Facebook-ի տեղեկացումների և Gmail-ի նամակների քանակը: Կա նաև RSS հոսքի հնարավորություն, որը կարող եք ավելացնել հավելվածի կարգավորումներում:



8.New Tab Page  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածը արտաքնապես շատ նման է Google Now ծառայության ինտերֆեյսին: Ցուցադրվում են հաճախակի այցելվող կայքերը, եղանակը, Chrome-ի վրա տեղադրված ծրագրերը և Google-ի նորությունները:


9.FVD Speed Dial  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Սա նույնպես վերևում նշված Speed Dial-ի նման հավելված է, որը ներառում է բազմաթիվ կարգավորումներ: Այս հավելվածն ունի նաև կայքերի ցանկի վրա կոդ դնելու հնարավորություն: Այդ ֆունկցիայից օգտվելու համար պետք է սեղմել մեկնարկային էջի աջ վերևի անկյունում գտնվող անջատման/միացման նշանի վրա:


10.iChrome  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածի վրա ցուցադրվող ինֆորմացիան կազմվում է վիջեթների հիման վրա: Հավելվածը ներառում է եղանակի, նորությունների, RSS հոսքի, Google Analytics-ի և այլ օգտակար ռեսուրսների վիջեթներ: Այս հավելվածի միակ թերությունն այն է, որ պետք է ինքներդ դնեք այն որպես մեկնարկային էջ: Դրա համար անհրաժեշտ է տեղադրել նաև այս հավելվածը և դրա միջոցով մեկնարկային էջ դնել հետևյալ հասցեն՝

chrome-extension://oghkljobbhapacbahlneolfclkniiami/index.html



Թերևս ներկայացված հավելվածները ֆունկցիոնալ առումով և արտաքնապես ավելի լավն են Google Chrome-ի ստանդարտ մեկնարկային էջից և ներկայացված ցանկից կարող եք գտնել Ձեզ համապատասխան լավագույն մեկնարկային էջը: Տեղադրված հավելվածները ջնջելու համար կարդացեք այս գրառումը:
Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S5 սմարթֆոնը

Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S5 սմարթֆոնը


Ինչպես և սպասվում էր, Բարսելոնայում ընթացող MWC 2014 ցուցահանդեսի ժամանակ Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր նոր ֆլագմենային Galaxy S5 սմարթֆոնը: Այս նոր մոդելը արտաքնապես նման է Galaxy S4-ին, սակայն S5-ի դիսփլեյը դարձել է ավելի մեծ:Այն ունի 5.1 դյույմանոց Full HD AMOLED էկրան՝ 1920x1080 կետերի թողունակությամբ: Էկրանի ներքևի մասում գտնվում է ձևափոխված «Home» կոճակը, որը ներառում է մատնահետքերի սկաներ: S5 սմարթֆոնը պաշտպանված է ջրից և փոշուց: Այն կարող է ջրի մեջ գտնվել 1 մետր խորության վրա մոտավորապես 30 րոպե և այդ պայմաններում աշխատել: Սմարթֆոնը աշխատում է Android 4.4.2 (Kitkat) օպերացիոն համակարգով:  Samsung Galaxy S5 սմարթֆոնն ունի 2800 մԱ/ժ մարտկոց, որը բավականացնում է 390 ժամ սպասողական (անոնիմ) ռեժիմում աշխատելու համար և 21 ժամ՝ խոսակցության համար: 



S5 սմարթֆոնի վրա տեղադրված է 4 միջուկանի 2.5 Գհց հաճախականությամբ աշխատող  Snapdragon 801պրոցեսոր,16 կամ 32 Գբ ներքին հիշողություն և մինչև 64 Գբ microSD  քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնի հետևի կողմում տեղադրված է ավտոֆոկուսով աշխատող 16 մեգապիկսելանոց տեսախցիկ: Տեսախցիկը կարող է ձայնագրել վիդեոներ UHD թողունակությամբ (30 կադր/ վայրկյան): Սմարթֆոնի առաջնային պանելի վրա տեղադրված է 2 մեգապիկսելանոց տեսախցիկ:



Սմարթֆոնի վրա կան նաև բավականին շատ սենսորներ: Բացի մատնահետքերի սկաներից տեղադրված են նաև ակսելերոմետր, հիրոսկոպ, կողմնացույց, բարոմետր, շրջապատող միջավայրի լուսավորության և մոտեցման սենսոր, ինչպես նաև սրտի աշխատանքի սենսոր: Վերջինս տեղադրված է հետևի պանելի վրա գտնվող տեսախցիկի ներքևում: Samsung Galaxy S5-ը վաճառքում կհայտնի ս.թ. ապրիլից: Գնի մասին առայժմ չի հաղորդվում:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Տարոն Հարությունյանը

Ֆեյսբուքը փակում է սեփական փոստային ծառայությունը

Ֆեյսբուքը փակում է սեփական փոստային ծառայությունը



Facebook սոցիալական ցանցը սկսել է իր օգտատերերին տեղեկացնել էլեկտրոնային փոստի սեփական ծառայության փակման մասին: Շուտով @facebook.com-ի վրա ստացած նամակներն ավտոմատ կուղարկվեն Ձեր իրական էլ. փոստի վրա, որը նշել եք պրոֆիլի կարգավորումներում: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ @facebook.com փոստային ծառայությունն այդպես էլ հաջողության չհասավ և շատ քչերն են օգտվում դրանից: Հիշեցնեմ, որ այդ ծառայությունը թողարկվել էր 2010 թվականին: Ֆեյսբուքի ղեկավարներն այն ժամանակ հույս ունեին, որ այն Facebook-ի օգտատերերի համար կդառնա հաղորդակցության միակ միջոցը և կփոխարինի մնացած էլեկտրոնային փոստերին (Gmail, Hotmail և այլն): 2012 թվականին Ֆեյսբուքը կատարեց բավականին տարօրինակ քայլ. նրանք օգտատերերի պրոֆիլներում նշված հիմնական էլ. փոստերը փոխեցին և դրանց փոխարեն տեղադրեցին @facebook.com-ի էլեկտրոնային հասցեն: Այս քայլը բողոքի մեծ ալիք բարձրացրեց օգտատերերի մոտ: Իսկ այն մարդիկ, ովքեր պրոֆիլներում չէին նշել էլեկտրոնային փոստեր, նրանք համար ավտոմատ գեներացվեցին @facebook.com-ի էլեկտրոնային հասցեներ (@ նշանից առաջ տեղադրվում էր օգտատիրոջ հասցեն Ֆեյսբուքում: Օր, եթե Ցուկերբերգի Ֆեյսբուքի հասցեն www.facebook.com/zuck է, ապա նրա էլեկտրոնային փոստը կլինի  zuck@facebook.com):



Այսօր ներկայացված փոփոխությունն ունի նաև մեկ ոչ այդքան հաճելի էֆեկտ: Այժմ օգտատերերը կարող են այլ մարդկանց Ֆեյսբուքի հասցեներն օգտագործելով նամակ ուղարկել նրանց հիմնական էլ. փոստերի վրա: Օրինակ կարող ենք այցելել Մարկ Ցուկերբերգի էջը, վերցնել նրա էջի հասցեն (zuck) և ուղարկել նամակ zuck@facebook.com հասցեյին: Այդ դեպքում նամակը կգնա Ցուկերբերգի հիմնական էլ. փոստի վրա (օրինակ՝ zuck@gmail.com): Ուրախալի է, որ Ֆեյսբուքը թույլ է տալիս շտկել վերևում ներկայացված թերությունը: Դրա համար անհրաժեշտ է կարգավորումներում անջատել էլ. փոստի վերահասցեավորման ֆունկցիան և մեկընդմիշտ հրաժարվել այդ ծառայությունից:
39$ արժողությամբ և ինտերնետ մտնելու հնարավորությամբ նոր բյուջետային հեռախոս: Nokia 220

39$ արժողությամբ և ինտերնետ մտնելու հնարավորությամբ նոր բյուջետային հեռախոս: Nokia 220


Բարսելոնայում ընթացքող MWC 2014 (Mobile World Congress) ցուցահանդեսում Nokia ընկերությունը ներկայացրեց բյուջետային նոր Nokia 220 հեռախոս, որը պետք է փոխարինի շուկայում առկա Nokia 110 հեռախոսին: Nokia 220 հեռախոսն ունի 2.4 դյույմանոց LCD էկրան՝ 320x240 թողունակությամբ և ապարատային QWERTY ստեղնաշար: Վաճառքում հասանելի կլինեն 2 SIM քարտանի և 1 SIM քարտանի մոդելներ: Հեռախոսի վրա կա 2 մեգապիկսելանոց տեսախցիկ, Bluetooth 3.0 մոդուլ, MicroUSB պորտ և  MicroSD հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն: Հեռախոսն ունի նաև ինտերնետ մտնելու հնարավորություն: Սակայն այս հեռախոսի ինտերնետ կապի առավելագույն առագությունը 85,6 Կբ/վ է: Հեռախոսի մեջ նախապես տեղադրված են ինտերնետի հետ աշխատելու Nokia Xpress Browser, Yahoo! Messenger, Facebook և Twitter ծրագրերը:



Nokia 220 հեռախոսը հագեցած է 1100 մԱ/ժ մարտկոցով, որը թույլ է տալիս օգտագործել հեռախոսը անոնիմ ռեժիմում 29 օր: Խոսակցության համար մարտկոցը բավականացնում է 15 ժամ, երաժշտություն լսելու համար՝ 51,5 ժամ, վիդեո նայելու համար՝ 11 ժամ և 7 ժամ ինտերնետ դիտարկչից օգտվելու համար: Nokia 220 հեռախոսը շատ շուտով կհանվի վաճառքի և կարժենա ընդամենը 39$:

Իմացեք, թե ով է Ձեզ ջնջել իր Facebook-ի ընկերներից

Իմացեք, թե ով է Ձեզ ջնջել իր Facebook-ի ընկերներից


Ֆեյսբուք սոցիալական կայքում հաճախ հայտնաբերում ենք, որ ընկերների թիվը նվազում է: Սա նշանակում է, որ Ձեր ընկերներից ոմանք ժամանակի ընթացքում Ձեզ ջնջում են ընկերներից ցանկից: Այս դեպքում բնականաբար Ֆեյսբուքը ոչ մի ծանուցում չի տալիս և այդ ինֆորմացիան պահում է գաղտնի: Այս բացը լրացնելու համար ստեղծվել են մի շարք երրորդական ծառայություններ, որոնցից մեկին կանդրադառնանք այսօր:


Who.deleted.me կայքը թույլ է տալիս տեսնել վերջին օրվա, շաբաթվա կամ ամսվա ընթացքում Ձեզ ջնջած ընկերներին: Ծառայությունից օգտվելու դեպքում հաշվի առեք նաև այն փաստը, որ այստեղ ցուցադրվում են նաև այն ընկերները, ովքեր ժամանակավորապես պասիվացնում են իրենց պրոֆիլները: Ծառայությունից օգտվելու համար մուտք գործեք այս կայքը և սեղմեք Login with Facebook կոճակը: Այնուհետև տվեք ծրագրին անհրաժեշտ թույլատվություն: Հետագայում ցանկացած ժամանակ կարող եք այցելել այս ծառայության էջ և տեսնել Ձեզ ջնջած ընկերների ցանկը: Հաշվի առեք, որ ցուցադրվելու են  այս ծառայության ակտիվացումից հետո Ձեզ ջնջած ընկերները: Ջնջված ընկերների օրական վիճակագրությունը կարող եք ստանալ նաև էլեկտրոնային փոստի վրա:
Բիլայնը հանել է լիցքավորման ժամկետային սահմանփակումը

Բիլայնը հանել է լիցքավորման ժամկետային սահմանփակումը


Եթե նախկինում լիցքավորելով հաշվեկշիռը` վավերականության ժամկետը երկարում էր լիցքավորված գումարին համապատասխան, և անհրաժեշտ էր լիցքավորել հաշվեկշիռը, որպեսզի օգտվել Beeline բջջային կապի ծառայություններից, ապա այժմ ժամկետներ չկան:

Ներկայացվեց աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը

Ներկայացվեց աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը


Հնդկական Gionee ընկերությունը ներկայացրեց Elife S5.5 սմարթֆոնը, որը տվյալ պահի դրությամբ հանդիսանում է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը: Սմարթֆոնի հաստությունը կազմում է 5.5մմ: Հիշեցնեմ, որ անցած տարվա օգոստոսից ամենաբարակ սմարթֆոն էր համարվում Vivo X3-ը, որի հաստությունը 5.75մմ է:  Elife S5.5 սմարթֆոնի այդքան բարակ լինելու հանգամանքը չի խանգարել Gionee-ի ինժեներներին ներդնել դրա մեջ 1.7 Գհց հաճախականությամբ աշխատող 4 միջուկանի պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն: Սմարթֆոնի անկյունագիծը 5 դյույմ է, իսկ էկրանի թողունակությունը դեռ հայտնի չի: Սմարթֆոնի վրա կան 13 մեգապիկսելանոց հիմնական և 5 մեգապիկսելանոց առաջնային տեսախցիկներ: Gionee Elife S5.5 սմարթֆոնը աշխատում է Gionee Amigo օպերացիոն համակարգով, որն իրենից ներկայացնում է Android-ի հերթական մոդիֆիկացիան: Այս սմարթֆոնի 3G կապով մոդելը կարելի է նախապես պատվիրել $370-ով,  իսկ LTE մոդելը վաճառքի կհանվի մի փոքր ուշ: Gionee ընկերությունը հայտնում է, որ Gionee Elife S5.5 սմարթֆոնները շուտով վաճառքի կհանվեն 40 երկրներում:
Android սարքերի համար նախատեսված «Yandex.Kit» մոդիֆիկացիա «Яндекс»-ի կողմից

Android սարքերի համար նախատեսված «Yandex.Kit» մոդիֆիկացիա «Яндекс»-ի կողմից


Android Open Source Project նախագիծը թույլ է տալիս ցանկացած մարդու ստեղծել Անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող սարք՝ առանց Google-ի հաստատման: Սակայն այս դեպքում չի թույլատրվում օգտվել Google-ի ծառայություններից և հավելվածներից (Maps, Play Store և այլն):  «Яндекс» ընկերությունը ընձեռնում է հնարավորություն այս իրավիճակը շտկելու համար և առաջարկում է Android-ի իր մոդիֆիկացիան, որը կոչվում է Yandex.Kit: Այն ներառում է նախապտես տեղադրված հավելվածների հավաքածու, որը լրացնում է բացակայող Google-ի ծառայություններին և հավելվածներին: Օգտատերերին հասանելի են էլեկտրոնային փոստի հետ աշխատող ծրագիր, քարտեզներ, ինտերնետ դիտարկիչ և այլն: Բացի այդ հնարավորություն է ընձեռնվում օգտվել «Яндекс» հավելվածների և ծառայությունների խանութից:


Yandex.Kit մոդիֆիկացիայով արդեն աշխատում են երկու սմարֆոններ՝ Huawei Honor 3 Yandex և Explay Flame: Այս երկու սարքերն էլ աշխատում են Android 4.2 համակարգով և ներառում են նախապես տեղադրված Yandex.Kit մոդիֆիկացիան:

Orange բաժանորդները PicsArt-ի վճարովի փաթեթները կստանան անվճար

Orange բաժանորդները PicsArt-ի վճարովի փաթեթները կստանան անվճար



PicsArt-ը նկարների խմբագրման և նկարելու հնարավորություն ընձեռող անվճար և լիարժեք հնարավորություններով օժտված բջջային հավելված է՝ ստեղծված Android, iOS և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար: Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Կալիֆորնիա նահանգի Մաունթեն Վյու քաղաքում: PicsArt-ը հարում է ավելի քան 10 միլիոն նկարիչ-օգտատեր ունեցող արվեստի ամենախոշոր սոցիալական կայքի բջջային տարբերակին՝ թույլ տալով օգտատերերին աշխարհի տարբեր անկյուններից կապ հաստատել և ոգեշնչել միմյանց: PicsArt բջջային հավելվածը ներբեռնվել է ավելի քան 110 միլիոն անգամ և շարունակում է ընդլայնել և բարելավել իր կիրառության շրջանակը՝ յուրաքանչյուրի համար իր ստեղծագործ մտքին ազատություն տալու և նկարիչ դառնալու հնարավորություն ստեղծելով:



Այսօր Orange-ը և PicsArt-ը մեկնարկեցին իրենց համատեղ առաջարկը, որն երկու ընկերությունների միջև նոր սկիզբ առնող համագործակցության առաջին արդյունքն է: Այս համագործակցության շրջանակներում Օրանժ Արմենիայի բաժանորդները կունենան PicsArt-ից անվճար նկարներ և քլիփարտներ ներբեռնելու բացառիկ հնարավորություն՝ մինչև 30 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Առաջարկը հասանելի է Orange-ի բոլոր այն բաժանորդներին, ովքեր արդեն իսկ իրենց հեռախոսներում ներբեռնել են «My Orange» և PicsArt բջջային հավելվածները, ինչպես նաև բոլոր նրանց` ովքեր պատրաստվում են ներբեռնել:



«Մեր օրերում շարժական կապի հայկական շուկան արագ տեմպերով զարգանում է, ինչին համաքայլ աճում է նաև բջջային հավելվածների նկատմամբ պահանջարկը: Անցյալ տարի նոյեմբերին մենք ներկայացրեցինք “My Orange” բջջային հավելվածը, որի միջոցով այսօր արդեն 5000-ից ավելի Orange բաժանորդներ կարողանում են հեշտորեն օգտվել Orange-ի ժամանցային ծառայություններից և կառավարել իրենց հաշիվները: Այսօր մենք ուրախ ենք PicsArt-ի հետ մեր համագործակցության մեկնարկի համար, որն, անկասկած, զարգացում կունենա: Մոտ ապագայում մեր բաժանորդներից յուրաքանչյուրը “My Orange”-ում կգտնի իր նախընտրած հավելվածների տեսականին», - այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:



«Հպարտ ենք, որ աշխարհում արդեն շուրջ 110 միլիոն օգտատեր ներբեռնել են PicsArt բջջային հավելվածն ու օգտագործում են այն իրենց նկարների ստեղծման և ձևավորման համար: Ամեն օր մեծանում է հեռախոսների օգտագործմամբ իրենց նկարները ձևավորող մարդկանց թիվը, և հայերն այս առումով բացառություն չեն: Ուրախ ենք, որ Orange-ի հետ մեր համագործակցության արդյունքում Orange բաժանորդները իրենց նկարների ձևավորման համար PicsArt-ի վճարովի քլիփարտների և տառատեսակների փաթեթները կստանան անվճար» նշեց Հովհաննես Ավոյանը, PicsArt հավելվածի ստեղծող Socialin Inc. ընկերության տնօրենը:



Հիշեցնենք, որ Android և iOS օպերացիոն համակարգերի համար ստեղծված “My Orange” հավելվածն առաջինն է հայկական հեռահաղորդակցության շուկայում: Այն անվճար է և թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: “My Orange” հավելվածի երկրորդ թարմացված տարբերակն այժմ հասանելի է Play Market-ում և AppStore-ում:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էմմա Կիրակոսյանը